BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Նոան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Վեստ Արմենիայի դարպասը, Դաշյանի 50-րդ գոլը ՀՊԼ-ում, Չինարիի դուբլը
24 Փետրվար 2025

Նոան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Վեստ Արմենիայի դարպասը, Դաշյանի 50-րդ գոլը ՀՊԼ-ում, Չինարիի դուբլը

Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան: Առաջին խաղում «Նոան» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում այսօր հյուրընկալվել է «Վեստ Արմենիայի» կողմից և 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է Էրալդո Չինարին: Ալբանացի հարձակվողը Գուդմունդուր Թորարինսոնի՝ եզրից կատարած փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ: 40-րդ րոպեին «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Սա Դաշյանի 50-րդ գոլն էր Հայաստանի առաջնությունում:

Հանդիպման միջնամասում Գոնսալո Գրեգորիոն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և բարձրացել Fastex Պրեմիեր Լիգայի ռմբարկուների աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ 64-րդ րոպեին Չինարին դուբլ է ձևակերպել՝ 4:0:

Հատկանշական է, որ 58-րդ րոպեից տանտերերը խաղացել են 10 հոգով. 19-ամյա ճամայկացի պաշտպան Ռոմեյն Բլեյքը, երկրորդ դեղին քարտը ստանալով, հեռացվել է խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Նոան» 43 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը
Արսեն Զախարյանը մեկնաբանել է մրցաշրջանի առաջին գոլն ու մեկնարկային կազմում առաջին խաղը
Հաջորդ հոդվածը
Ռուի Մոտայի հետխաղային ասուլիսը՝ Վեստ Արմենիայի նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։