Եթե ոչ արդյունքի, ապա ապագայի համար շատ բան կշահենք այս խաղում․ Եղիշե Մելիքյան
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի F խմբի Պորտուգալիա-Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու հարձակվող Արթուր Սերոբյանի մամուլի ասուլիսը․
«Ես ու թիմը զգում ենք պատասխանատվությունը, երբ զգում ես պատասխանատվություն՝ զգում ես ճնշում, որովհետև մենք մեր երկիրն ու թիմն ենք ներկայացնելու։ Լուրջ մրցակից է մեր համար։ Այսօր մենք չենք կարող այն արդյունքին հասնել ու հանգիստ լինել այս թիմի դեմ, բայց այս թիմի դեմ կարելի է ստանալ այն օգուտը, որը պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, որովհետև մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք, իսկ այս թիմը մեզ կտա լավ առիթ՝ վերլուծելու ու մեր սխալները տեսնելու։ Ինձ համար էլ է հետաքրքիր, 1-ին խաղից հետո ինչ է փոխվել այս 2-3 ամսվա ընթացքում։ Մենք պատրաստ ենք պայքարելու, չնայած ունենք կորուստներ, ու ես՝ որպես մարզիչ, կաշխատեմ ստանալ մեր թիմից մաքսիմումը»։
«Իռլանդիա-Պորտուգալիա հանդիպումը ցուց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Եթե թեորիապես նայենք, մեր հավաքականի ու Պորտուգալիայի տարբերությունը շատ մեծ է։ Ինչ վերաբերում է Ռոնալդուի հարցին, ասեմ, որ Պորտուգալիան այնքան ռեսուրս ու ֆուտբոլիստ ունի, որ լավագույններից լավագույններին են հավաքում ու իր փոխարեն մեկ այլ լավագույն ֆուտբոլիս կարող է փակել ու չեմ կարող հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա։ Կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է ու մենք աշխատում ենք ու կաշխատենք պայքարել այս թիմի դեմ»։
«Հարգում եմ Պորտուգալիայի հավաքականին, բայց երբ խաղադաշտ ես մտնում, պետք է մոռանաս մրցակցի հեղինակությունը։ Ուղղակի պետք է տեսնել, որ դիմացդ թիմ է, որի հետ պետք է պատերազմես ու հաղթող դուրս գաս։ 1-ին խաղն ինձ դուր չի եկել ու չափից շատ հարգանքը մրցակցի հանդեպ խոշոր հաշվի պատճառներից մեկն էր։ Ես չեմ ուզում տեսնել հարգանք, ես ուզում եմ տեսնել մրցակցություն»։
«Փորձարկումներ, ցավոք, անում եմ պաշտոնական խաղերին։ Վաղը գնալու եմ ռիսկի ու կտեսնեք, որ փոփոխություններ արել եմ։ Չեմ վախենում ու եթե սխալվեմ էլ, դա էլ է պետք՝ հասկանալու համար, որտեղ եմ սխալվել ու որտեղ եմ ճիշտ, բայց պետք է հասկանամ, ֆուտբոլիստները, թիմը, ճնշումի տակ, կարո՞ղ են անել այն՝ ինչ ուզում եմ։ Փոփոխություններ շատ է եղել մթնլորոտի, տրամադրվածության, պայքարի, կարգապահության, հայրենասիրության մեջ։ Դուք չեք պատկերացնում, ես ինչքան եմ այդ հարցով խոսում թիմի հետ՝ մեր եռագույնի համար, մեր ազգի համար, մեր երկրպագուի համար»։
Մանրամասն տեսանյութում․
Հիշեցնենք, որ Պրոտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։