BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Եղիշե Մելիքյանի հայտարարությունը
19 Նոյեմբեր 2025

Եղիշե Մելիքյանի հայտարարությունը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ գիտեմ՝ սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։ 

Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք։ Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք։

Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասին»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարվա օգոստոսին ու թիմի հետ մասնակցելով աշխարհի առաջնության ընտրական փուլին՝ անցկացրած 6 խաղում տոնել էր 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակել էր խումբը։

Նախորդ հոդվածը
Կանանց Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Գերդրամատիկ խաղ Առաջին խմբում․ Հայքը 0։3 հաշվով պարտվելուց հետո հաղթել է Անդրանիկին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։