BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գերդրամատիկ խաղ Առաջին խմբում․ Հայքը 0։3 հաշվով պարտվելուց հետո հաղթել է Անդրանիկին (տեսանյութ)
19 Նոյեմբեր 2025

Գերդրամատիկ խաղ Առաջին խմբում․ Հայքը 0։3 հաշվով պարտվելուց հետո հաղթել է Անդրանիկին (տեսանյութ)

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում «Հայքն» ընդունել էր «Անդրանիկին» ու առաջին կեսում 0։3 հաշվով զիջելուց հետո 4 գոլ խփեց 2-րդ կեսում ու հաղթանակի հասավ «Անդրանիկի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացել է Էրիկ Սմբատյանը՝ 13-րդ րոպեին։ 32-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 1-ին կեսի հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Իսմաիլ Օլավալեն հաշիվը դարձրեց 0։3․

2-րդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Ալեքսանդր Գլիշիչը խփեց «Հայքի» 1-ին գոլը։ 2 րոպե անց Իփեի Ուիլյամսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 78-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը ձևակերպելով դուբլ՝ հաշիվը դարձրեց 3։3, իսկ 82-րդ րոպեին Մհեր Սահակյանը հաղթանակ պագևեց «Հայքին»։ Տեսանյութը՝ այստեղ։

Այս հաղթանակի շնորհիվ Սպիտակը ներկայացնող ակումբը շրջանցեց «Անդրանիկին» ու 34 միավորով 3-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանի հայտարարությունը
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։