Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին
21 Նոյեմբեր 2025

Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին

Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան Արմեն Համբարձումյանն (43') ու Հուգո Օլիվեիրան (62'):

«Արարատի» միակ գոլը հեղինակեց Յայա Սոգոդոգոն՝ հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ։ 

Այս հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն անցկացրած 13 խաղից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ այսօր կկայանա «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը։ Վաղը՝ նոյեմբերի 22-ին, ուժերը կչափեն «Շիրակն» ու «Գանձասարը», «Նոան» ու «Ալաշկերտը»։ Տուրը կավարտվի նոյեմբերի 23-ին՝ «Վան»-ԲԿՄԱ խաղով։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Փյունիկը փրկվեց պարտությունից 10 հոգով մնացած Ուրարտուի դեմ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։