BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Փյունիկը փրկվեց պարտությունից 10 հոգով մնացած Ուրարտուի դեմ խաղում
21 Նոյեմբեր 2025

Փյունիկը փրկվեց պարտությունից 10 հոգով մնացած Ուրարտուի դեմ խաղում

Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Փյունիկին»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Միշելը՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր 12-րդ գոլը։ 67-րդ րոպեին «Ուրարտուի» հարձակվող Նիկոլաս Կալուկյանը հեռացվեց խաղադաշտից, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» 26 միավորով 3-րդ տեղում է։ «Փյունիկը» 23 միավորով 4-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով առավելության էր հասել «Արարատի» նկատմամբ։ Վաղը՝ նոյեմբերի 22-ին, «Շիրակը» կընդունի «Գանձասարին», «Նոան»՝ «Ալաշկերտին»։ Տուրը կեզրափակվի նոյեմբերի 23-ին կայանալիք «Վան»-ԲԿՄԱ խաղով։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Արարատին
Հաջորդ հոդվածը
Ափսոսում եմ, որ չհաղթեցինք․ Ռոբերտ Արզումանյանը՝ Փյունիկի հետ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։