BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
25 Նոյեմբեր 2025

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին, որը կյանքից հեռացավ 99 տարեկանում: ԽՍՀՄ հավաքականի նախկին նշանավոր ավագը, որն իր թիմին առաջնորդեց ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի առաջին խաղում և նաև խփեց իր թիմի առաջին գոլը եզրափակիչներում: Լինելով 1956 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոնական թիմի վերջին ողջ մնացած անդամը՝ իր կյանքի մեծ մասը նվիրել է ֆուտբոլին:

ՖԻՖԱ-ի և համաշխարհային ֆուտբոլային համայնքի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Նիկիտա Սիմոնանին և աշխատել նրա հետ»,- գրել է Ինֆանտինոն Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել:



 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Gianni Infantino - FIFA President (@gianni_infantino)

Նախորդ հոդվածը
Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև
Հաջորդ հոդվածը
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։