BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը
25 Նոյեմբեր 2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը

Ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Այս մասին RTVI-ին հայտնել է նրա դուստրը՝ Վիկտորյա Սիմոնյանը: Սակայն, ըստ նրա, «ամեն ինչ դեռ որոշվում է»:

Սիմոնյանի օգնականը, սակայն, մեկնաբանելով իրավիճակը, RTVI-ին ասել է հետևյալը.

«[Հուղարկավորության] ամսաթիվը 27-ն է, իսկ մնացած ամեն ինչ կհայտարարվի ավելի ուշ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքերում»:

Լեգենդար մարզիկի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը: Նրա խոսքով՝ նախկին ֆուտբոլիստի վիճակը վատացել է նոյեմբերի 20-ին, որից հետո նա հոսպիտալացվել է:

Սպորտային լրագրող Դմիտրի Եգորովը պարզաբանել է, որ Սիմոնյանի հետ ավելի վաղ «դժբախտ դեպք էր տեղի ունեցել», որից նա չի կարողացել վերականգնվել:

Նախորդ հոդվածը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածը
Նոան վերջին մարզումն է անցկացրել Շոտլանդիա մեկնելուց առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։