Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Մեր խաղը հիասթափեցնող էր․ Պետք էր հաղթանակ, բայց արժանի չէինք դրան․ Աբերդինի մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո
28 Նոյեմբեր 2025 |  163

Մեր խաղը հիասթափեցնող էր․ Պետք էր հաղթանակ, բայց արժանի չէինք դրան․ Աբերդինի մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրի «Աբերդին»-«Նոա» (1։1) խաղից հետո «Աբերդինի» գլխավոր մարզիչ Ջիմի Թելինը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

Առանձնացրել ենք շվեդ մասնագետի ուշագրավ մտքերը․

«Առաջին կեսը նորմալ ընթացավ։ Որոշ հատվածներում լավ էինք հանդես գալիս, բայց պակասում էր վերջին հարվածը դրա դիպուկությունը։ Այնուամենայնիվ, գոլը ճիշտ պահին խփեցինք, և տպավորություն էր ստեղծվում, որ երկրորդ կեսում ամեն ինչ կարող է զարգանալ մեզ համար հաջող։ Բայց մրցակիցը փոխեց տակտիկան, սկսեց խաղալ ավելի ուղղահայաց ֆուտբոլ ու մեզ համար դժվար դարձավ վերահսկել իրավիճակը։ Նրանք կարողացան դուրս գալ մեր պրեսինգից»։

«Հիմնական խնդիրը խաղի վերջին հատվածում էր։ Մենք շատ էինք շտապում, անհատական գործողություններն ավելացան։ Երբ խաղում ես շատ հանդիպումներ և քիչ ժամանակ ունես վերականգնվելու համար, պետք է հիմնական սկզբունքներին հավատարիմ մնաս, որպեսզի խաղակցվածությունը չտուժի։ Փոխարենը մենք անհատական որոշումներ էինք ընդունում ու չափազանց հեշտ կորցնում էինք գնդակը»։

«Մեր խաղը հիասթափեցնող էր, որովհետև մեր սկզբունքները շատ արագ մոռացանք։ Դեռ 10-15 րոպե ունեինք, ու մեկ հնարավորությունն էր պետք, բայց չկարողացանք պահպանել մեր խաղը։ Վերջին րոպեներին թիմն անջատ էր գործում»։

«Վերջին շրջանում կայուն ենք հանդես գալիս, բայց այստեղ խնդիրն ավելի շատ խաղի ռիթմի և փոխկապակցվածության մեջ է։ Շատ լավ հնարավորություններ ունեինք գնդակը տուգանային ուղարկելու, բայց շարունակում էինք ավելորդ փոխանցումներ կատարել»։

«Պետք է շարունակեմ աշխատել խաղացողների հետ, որպեսզի նրանք ճիշտ պահին ճիշտ որոշումներ ընդունեն։ Այսօր բավարար ուժեղ չէինք՝ հաղթանակի արժանանալու համար։ Ոչ-ոքին արդար արդյունք է։ Մեզ համար լավ արդյունք չէ, բայց արդար է։ Պետք է ավելի լավ խաղանք ու օգնենք խաղացողներին աճել այս միջավայրում»։

«Շատ կարևոր էր հաղթել, որպեսզի հնարավորություն ունենայինք պայքարը շարունակելու։ Հիմա արդեն պետք է երկու խաղում հաղթենք և հույս դնենք մյուս արդյունքների վրա, որովհետև այս փուլում ոչինչ չենք վերահսկում։ Դժվար իրավիճակ է, բայց պարտավոր ենք փորձել»։

Նախորդ հոդվածը
Գիտենք, թե որն է մեր նպատակը․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հրաձիգներն առաջին մեդալն են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։