BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Գիտենք, թե որն է մեր նպատակը․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
28 Նոյեմբեր 2025

Գիտենք, թե որն է մեր նպատակը․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրի «Աբերդին»-«Նոա» (1։1) խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, բայց նաև շնորհավորում եմ «Աբերդինին»։ Կարծում եմ, 2 թիմերն էլ լավ հանդիպում անցկացրին։ 1-ին կեսում այդքան էլ գոհ չէի մեր ցուցադրած խաղից, զգում էի, որ ինչ-որ բան պակասում է մեր խաղաոճում, օրինակ, ինչ-որ ֆուտբոլիստ կամ այլ բան։ Ցավոք սրտի գոլ բաց թողեցինք ամենաանհարմար պահին՝ 1-ին կեսի վերջին րոպեներին։ Որոշեցինք, որ 2-րդ կեսում կփոխենք տակտիկան ու կխաղանք 2 հարձակվողով։ Թիմի արձագանքը շատ լավն էր, 2-րդ կեսի մեկնարկից 7-8 րոպե հետո գոլ խփեցինք և հաշիվը դարձրինք 1։1, ինչից հետո «Աբերդինն» ավելի ինտենսիվ ֆուտբոլի անցավ։ Հպարտ եմ, թե ինչպես իմ ֆուտբոլիստներն արձագանքեցին դրան՝ հատկապես 2-րդ կեսում։ Ցավում եմ, որ որոշ պահերի մենք թերացանք, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից՝ հատկապես 2-րդ կեսում։ Վերցնում ենք այս միավորն ու շարժվում ենք առաջ։ Գիտենք, թե մեր նպատակը որն է՝ հաջորդ խաղերում վերցնել 3 միավոր, որպեսզի կարողանանք անցնել փլեյ-օֆֆ փուլ»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Սլովանը հաղթեց Ռայո Վալեկանոյին, Լեգիան զիջեց Սպարտա Պրահային․ Բարսեղյանը բացակայում էր, Բիչախչյանը դուրս եկավ փոխարինման
Հաջորդ հոդվածը
Մեր խաղը հիասթափեցնող էր․ Պետք էր հաղթանակ, բայց արժանի չէինք դրան․ Աբերդինի մարզիչը՝ Նոայի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։