BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Ուրարտուն հաղթեց Ալաշկերտին
29 Նոյեմբեր 2025

Ուրարտուն հաղթեց Ալաշկերտին

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Ալաշկերտին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն հաջողվեց 2 գոլն էլ հեղինակել 1-ին կեսում։ Աչքի ընկան Կարեն Մելքոնյանը (28') և Բրունո Միշելը (44'): Վերջինիս համար սա 13-րդ գոլն էր Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին «Ալաշկերտը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն Կարեն Նալբանդյանի հարվածը հետ մղեց Ալեքսանդր Միշիևը։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 29 միավոր ու 2-րդ տեղում է։ «Ալաշկերտը» նույնքան միավորով 3-րդն է։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն չէր հաղթել 9 հոգով մնացած «Գանձասարին»։ Վաղը կկայանան «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» ու «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները։ Տուրը կեզրափակվի դեկտեմբերի 2-ին կայանալիք «Վան»-«Նոա» խաղով։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ակրոնը զիջեց մրցակցին․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։