BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Ցրվենա Զվեզդան գոլառատ խաղում հաղթանակի հասավ․ Նաիր Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
01 Դեկտեմբեր 2025

Ցրվենա Զվեզդան գոլառատ խաղում հաղթանակի հասավ․ Նաիր Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Սերբիայի առաջնության 17-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվել էր «ՕՖԿ Բելգրադին» ու հաղթեց 4։3 հաշվով։

11-րդ րոպեին դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ։ Աչքի ընկավ Ջեյ Էնեմը։ 18-րդ րոպեին Տիմի Մաքս Էլշնիկը վերականգնեց հավասարությունը, սակայն 1 րոպե անց Ուրոշ Կաբիչը կրկին առաջ մղեց «ՕՖԿ Բելգրադին»։ 24-րդ րոպեին Վասիլիե Կոստովը հաշիվը դարձրեց 2։2, իսկ 65-րդ րոպեին Ալեքսանդր Կատաիի գոլը հաղթանակի նժարը թեքեց հյուրերի կողմ։ 79-րդ րոպեին Կաբիչը վերականգնեց հավասարությունը, սակայն հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Միրկո Իվանիչը հաղթանակ պարգևեց «Ցրվենա Զվեզդային»։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր «Ցրվենա Զվեզդայի» հայտացուցակում ու փոխարինման մտավ 83-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Սերբիայի գործող չեմպիոնը 38 միավորով 2-րդ տեղում է և 1 խաղ պակաս է անցկացրել առաջատար «Պարտիզանից», որն ունի 40 միավոր։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտիկները մեկնել են Դուբայ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։