BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Ուրարտուն կկառուցի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ․ Առաջիկայում կմեկնարկեն նախագծման աշխատանքները
02 Դեկտեմբեր 2025

Ուրարտուն կկառուցի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ․ Առաջիկայում կմեկնարկեն նախագծման աշխատանքները

Հայտնի է «Ուրարտու» նոր ֆուտբոլային ստադիոնի ճարտարապետական պրոյեկտի մշակման տենդերի հաղթողը։ Հաղթող ճանաչվեց կառուցապատման ոլորտում գործունեություն ծավալող «Gravity Project Management & Construction» ընկերությունը։

Որոշումը կայացրած ժյուրիի կազմում էին՝ «Ուրարտու» ՖԱ նախագահը, գործադիր տնօրենը, ենթակառուցվածքների գծով տնօրենի տեղակալը, ՀՀ Ճարտարապետների պալատի անդամները, Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամները և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

«Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Սարդարյանը ընկերության ներկայացուցիչներին հանձնեց հաղթողի վկայականը՝ պաշտոնապես ամրագրելով համագործակցության մեկնարկը։

Առաջիկայում կմեկնարկեն նոր ստադիոնի նախագծման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի ստադիոն, որը կունենա բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները և կապահովի բարձր որակ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։

«Սա մեր տեսլականն է։ Սա մեր ապագան է։  Ձեզ ենք ներկայացնում «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը»,-գրել է ակումբը։

Նախորդ հոդվածը
Լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի կյանքի և ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրքը
Հաջորդ հոդվածը
Վանն ու Նոան հաղթողին չպարզեցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։