BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Տղաները գերազանց հանդիպում անցկացրին․ Վանի գլխավոր մարզչի օգնականը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
02 Դեկտեմբեր 2025

Տղաները գերազանց հանդիպում անցկացրին․ Վանի գլխավոր մարզչի օգնականը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Վան»-«Նոա» (0։0) խաղից հետո տեղի է ունեցել «Վանի» գլխավոր մարզչի օգնական Արշակ Մկրտչյանի հետխաղային ասուլիսը․

«Խաղը մեզ համար շատ լավ ստացվեց։ Վերլուծել էինք հակառակորդին, կարողացանք չեզոքացնել իրենց ուժեղ կողմերը, բայց չկարողացանք օգտագործել իրենց թույլ կողմերը։ Մեր ֆուտբոլիստները շատ լավ հանդես եկան, պայքարեցին մինչև վերջին վայրկյանն ու այս միավորն իրենց շնորհքն ու քրտինքն է։ Շնորհակալ եմ բոլորից, գերազանց խաղ խաղացին։ Հուսով եմ մյուս տարի կշարունակենք այսպես ու ավելի լավ հանդես կգանք»։

«Լիազորված չեմ պատասխանել մարզադաշտի վերաբերյալ հարցին։ Մեր ֆուտբոլիստների համար տարբերություն չկա, թե որտեղ կխաղան։ Որտեղ էլ խաղանք, դուրս ենք գալու միայն հաղթանակի համար։ Ցավոք սրտի, այսօր չստացվեց։ Մեր ֆուտբոլիստներն ապացուցեին, որ կխաղան յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հակառակորդի հետ»։

Մկրտչյանն ամփոփել է նաև 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Այս արդյունքը մեծ հարված էր․ Սանդրո Պերկովիչը՝ Վանի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նոա-Լեգիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։