BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նոա-Լեգիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են
03 Դեկտեմբեր 2025

Նոա-Լեգիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Նոա» – «Լեգիա» հանդիպումը։

Հանդիպման տոմսերն արդեն հասանելի են tickets.noah.am կայքում։ Վաճառքի ենթակա են միայն Արևելյան և Արևմտյան տրիբունաների տոմսերը՝

Արևելյան տրիբունա՝ 2000-3000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ

Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է՝ հյուր թիմի երկրպագուներին արգելվում է մուտքը տնային սեկտորներ։ Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն։

«Տեղեկացնում ենք, կա մեծ վտանգ տնային սեկտորում հյուր թիմի երկրպագուների ներթափանցման»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Նոան» հորդորում է խաղի տոմսերը չփոխանցել երրորդ անձանց։

Նախորդ հոդվածը
Տղաները գերազանց հանդիպում անցկացրին․ Վանի գլխավոր մարզչի օգնականը՝ Նոայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Տարվա լավագույն ֆուտզալիստ և Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ․ մեկնարկում է քվեարկությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։