Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը
04 Դեկտեմբեր 2025

Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի աշխարհի առաջնությանը։ IBA-ն հնարավորություն է տվել IBA PRO գոտին նվաճած մարզիկներին նույնպես մասնակցել աշխարհի առաջնությանը։ Այսպիսով 67 կգ քաշային կարգում կմենամարտեն 2 հայ մարզիկ` Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը։

Դուբայում երեկ կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսին 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ:

Դեկտեմբերի 4 ին` առաջնության առաջին մրցումային օրը, ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ: Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Արարատ Հարությունյանը կմենամարտի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանի մրցակիցը նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն է, իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերն է:

Նախորդ հոդվածը
Ինտերն Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Փոխարինվել են նոր մարզիչներով, որոնք պատրաստակամ են եռանդով աշխատել. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի հավաքականների փոփոխությունների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։