BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Գիտեինք, որ լուրջ խաղ է ստացվելու. Եղիշե Մելիքյանը՝ Ալաշկերտին հաղթելուց հետո
25 Փետրվար 2025

Գիտեինք, որ լուրջ խաղ է ստացվելու. Եղիշե Մելիքյանը՝ Ալաշկերտին հաղթելուց հետո

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը:

Խաղից հետո կայացել է Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը: 

«Հաղթեցինք, շատ լավ է․ պատրաստվել էինք, հարգել էինք մրցակցին՝ իմանալով, որ փորձառու թիմ է, նոր թիմ է հավաքված, ցույց տալու ու ապացուցելու բան ունի։ Գիտեինք, որ լուրջ խաղ է ստացվելու։ Դժվար հաղթեցինք, բայց գարնանային առաջին խաղերը միշտ այսպես է լինում։ Ամեն թիմ ապացուցելու բան ունի։ Դժվար հաղթեցինք, բայց շատ ուրախ եմ։ «Արարատ–Արմենիայի» խաղը չկայացավ, դա էր նաև պատճառը, որ խաղային դինամիկան դժվար էր բռնելը։ Առաջին խաղն էր, կամաց-կամաց կհավաքենք։ Ժամանակ է պետք։ Մեր թիմում լավ ֆուտբոլիստներ են հավաքվել, ուղղակի համագործակցության համար մի քիչ ժամանակ է պետք, որ իրար հետ շատ խաղան, որ զգան իրար, բայց անհատական լավ ֆուտբոլիստներ ունենք։

Հարոյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, շատ լավ ֆուտբոլիստ է ու հիմա շատ լավ մարզավիճակում է։ Վստահ եմ, որ մեզ շատ կօգնի, կօգնի նաև մեր ազգային հավաքականին, որովհետև շատ լավ ձմեռային պատրաստություն է անցել։ Շատ լավ է աշխատել ու լավ մարզավիճակում է, այսօր էլ շատ օգնեց, բայց իրեն էլ ժամանակ է պետք հասկանալ Հայաստանի առաջնությունը, քանի որ այստեղ շատ երկար ժամանակ չի խաղացել։ Գիտենք, որ ինքը լիդեր է, բնավորություն ունի, դրա համար էլ վստահեցինք ավագի  թևկապը: Հավատում ենք, որ իր փորձով շատ կօգնի մեզ», - ասել է Մելիքյանը։

Նախորդ հոդվածը
Կանանց ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան պարտվեց Ուրարտուին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։