BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Դժվար է ինչ-որ բացատրություն գտնելը․ Վարդան Մինասյանը՝ Ուրարտուին պարտվելուց հետո
25 Փետրվար 2025

Դժվար է ինչ-որ բացատրություն գտնելը․ Վարդան Մինասյանը՝ Ուրարտուին պարտվելուց հետո

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 1:2 հաշվով պարտվեց «Ուրարտուին»:

Խաղից հետո կայացել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը։ 

«Դժվար է ինչ-որ բացատրություն գտնելը, որովհետև հարցեր կան, ես չեմ կարող բոլոր հարցերին պատասխանել, որովհետև մեր բազմաթիվ պահերը մենք չենք իրագործում ու շատ պրիմիտիվ գոլեր ենք բաց թողնում․ մի տեղ անուշադրություն, մի տեղ մանկական սխալ։ Ինչ-որ անբացատրելի բան է, ես բոլոր հարցերի պատասխանները չունեմ»,-ամփոփելով խաղն ասաց Վարդան Մինասյանը։

-«Փյունիկի» դեմ սպասվում էր սուպերգավաթի խաղ, սակայն այն տեղի չունեցավ։ Ինչպե՞ս այդ հանգամանքն ազդեց այսօրվա խաղի վրա։  Կա՞ր խաղակցվածության խնդիր։

-Չեմ կարծում։ Մենք մեր վերջին ընկերական խաղը խաղացել ենք ամսի 14-ին ու 11 օր է անցել․ դա պատճառ չէ։ Թիմը բավականին հագեցած ուսումնամարզական հավաք է անցկացրեց։

-Հավաքի մասին ի՞նչ կարող եք ասել, որքանո՞վ եք գոհ և արդյո՞ք ձեր ամբողջ մտահաղացումները կարողացել եք իրագործել։

-Այն ինչ-որ մենք տեսանք հավաքի ընթացքում մեզ լրիվ գոհացրել է, որովհետև այն սխալներ, որ ունեինք անցած տարի՝ ինչը մեզ չէր բավականացնում, այսինքն թիմային մտածողությունը, մենթալիտետը, մենք տեսանք էստեղ ու գոհացնում էր ու նորից կրկնեմ ֆուտբոլը գոլով է, չնայած ես չեմ սիրում այդ «եթեները», բայց 1-ին կեսի պահերը պետք է իրացնեինք։  Համենայնդեպս հավաքի ընթացքից ու արդյունքներից ես գոհ եմ։

-Արսեն Բեգլարյանը թիմում չէ։ Դուք ասում էիք, որ Արարատ-Արմենիան չունի հիմնական դարպասապահ։ Ով լավ մարզավիճակում է նա կխաղա և այս ընթացքում Հենրի Ավագյանը համալրեց թիմը։ Արդյո՞ք Ավագյանը կդառնա համար 1-ը։

-Նույն սկզբունքով ենք մենք շարունակելու աշխատանքը, ուղղակի մեր մոտ Կուչերը մի քիչ առողջական խնդիրներ ուներ, վնասվածք ուներ դրա համար ինքն այսօր չկար, բայց աշխատանքի սկզբունքը նույնն է լինելու։

-Ժիրայր Շաղոյանի մասին ի՞նչ կարող եք ասել։ Նա ի՞նչ մարզավիճակում է գտնվում, այսինքն ինչպե՞ս է վերադարձել Հունգարիայից։

-Գիտե՛ք, Ժիրայր Շաղոյանի հարցում, կոնկրետ նրա հարցում չկան այնպիսի հարցեր, որ չլինի պատասխանը։ Ինքը բոլոր հարցերին, թե որտեղ պետք է ինքը լինի, որտեղ ունի անելու բան, ինքը բոլոր պատասխանները գիտի, բայց իմանալ և անելը դրանք տարբեր բաներ են։ Ես շատ հույս ունեմ իր հետ կապված,   որովհետև հավաքին իր մոտ տեսա փոփոխություն, որ ինքը ինչ-որ կա իրա գլխի մեջ՝ կկարողանա իրագործել։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան պարտվեց Ուրարտուին
Հաջորդ հոդվածը
Երկկողմանի բարձր մակարդակի խաղ էր․ Դմիտրի Գունկոն՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։