ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Գոհ եմ այսօրվա խաղից․ Էդգար Թորոսյան
25 Փետրվար 2025

Գոհ եմ այսօրվա խաղից․ Էդգար Թորոսյան

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը:

Խաղից հետո կայացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի օգնական Էդգար Թորոսյանի ասուլիսը: 

«Թիմը բավականին լավ ֆուտբոլ խաղաց։ Այսօր ոչ միայն պաշտպանվեցինք, այլ նաև շատ լավ գրոհներ անցկացրինք՝ դիրքային գրոհներ, հակագրոհներ, դարպասին մոտեցումներ։ Գոհ եմ այսօրվա խաղից, պարզապես պակասում էր պահերի իրացումը։ Մի տեղ շտապեցինք, մի տեղ որակը չբավարարեց։ Առաջին կեսում հակագրոհից ընդունեցինք գոլ։ Կենտրոնացումը կորել էր տուգանայինի ներսում, մնացած դրվագներում լավ էինք վերահսկում խաղը։ Այս խաղը քայլ առաջ էր։ Կար պրոգրես նախորդ խաղի համեմատ։ Վերջում ամբողջ թիմը գնաց առաջ, ինչի արդյունքում ընդունեցինք երկրորդ գոլը»,-ասել է Թորոսյանը։




 

Նախորդ հոդվածը
Երկկողմանի բարձր մակարդակի խաղ էր․ Դմիտրի Գունկոն՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին
Հաջորդ հոդվածը
Սլավիկ Գալստյանը հաղթել է Օլիմպիական չեմպիոնին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։