Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում| Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը| Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին| ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը|
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
26 Դեկտեմբեր 2025

Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել անկախ Հայաստանի կարատեի աշխարհի առաջնության առաջին բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանը:

Սուրեն Հարությունյանը ստացել է 2341 ձայն՝ 46,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը՝ 1392 ձայն՝ 27,6 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլինա Ավանեսյանը՝ 475 ձայն՝ 9,4 տոկոս:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է առցանց հարթակում. քվեարկությանը մասնակցել է 5040 օգտատեր: Քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ին: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 12 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

Նախորդ հոդվածը
Հայտնի են տարվա լավագույնները․ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է արդյունքները
Հաջորդ հոդվածը
Վահե Գևորգյանը Հայաստանի տարվա լավագույն մարզիչն է

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։