BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
  Անցնող տարին մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով․ Ավանդական Կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյան
31 Դեկտեմբեր 2025

Անցնող տարին մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով․ Ավանդական Կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյան

 Հայաստանի ավանդական կարատե դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը շնորհավորել է Ամոնորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ մարզիկներ, մարզիչներ, ծնողներ և ավանդական կարատեի մեծ ընտանիքի անդամներ, Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։

 
Անցնող տարին մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով, մասնավորապես, փայլուն ելույթներ ունեցանք Եվրոպայի ու Ասիայի առաջնությունում, Եվրոպական մանկապատանեկան գավաթի խաղարկությունում, ինչպես նաև մի շարք միջազգային մրցաշարերում։ Գալիք տարին մրցաշարերի հագեցվածությամբ ու կարևորությամբ չի զիջելու նախորդին, ուստի ես ցանկանում եմ, որ 2026-ը լինի մեծ հաղթանակների տարի։
Թող գալիք տարին լինի խաղաղ, առողջ, հաղթանակներով լի, նոր նպատակներով ու ձեռքբերումներով։ Թող ձեր կամքը լինի ամուր, ոգին՝ մարտական, իսկ հավատը՝ անսասան։
Շնորհակալ եմ բոլորիդ նվիրվածության, աշխատասիրության և միասնականության համար, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք զարգացնել ավանդական կարատեն Հայաստանում։
Բարի, հաջողություններով ու նոր հաղթանակներով լի տարի բոլորիս»,-Սուրեն Մաթևոսյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի ավանդական կարատե դո ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսեին
Հաջորդ հոդվածը
Գալիք տարում շարունակելու ենք հետևողական և նպատակային աշխատանքը՝ ուղղված հայկական թենիսի զարգացմանը. Վարդան Զաքարյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։