BazaResidence
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը|
Նոայի դարպասապահը հեռացավ թիմից
13 Հունվար 2026

Նոայի դարպասապահը հեռացավ թիմից

Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է երևանյան ակումբից։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար: Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ: Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,-նշված է ակումբի հայտարարության մեջ։

Ըստ լուրերի, 36-ամյա դարպասապահը կարիերան կշարունակի սերբական ԻՄՏ-ում: Չանչարևիչը «Նոային» էր միացել 2024 թվականի հունվարին՝ ակումբի կազմում մասնակցելով 61 հանդիպման, ընդունելով 66 գոլ ու դրանցից 23-ում անառիկ պահելով սեփական դարպասը: Օգնյենը դարձել էր նաև 1 գոլի հեղինակ՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման 3-րդ փուլի հունական ԱԵԿ-ի դեմ 1-ին խաղում։

Նախորդ հոդվածը
Փյունիկն ուսումնամարզական հավաքակ կանցկացնի ԱՄԷ-ում
Հաջորդ հոդվածը
Sportmedia-ի ինսայդը հաստատվեց․ Արտակ Դաշյանը վերադարձավ Փյունիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։