Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Տղաները գիտակցում են, թե ուր ու ինչի համար են գնում․ Ռուբեն Նազարեթյան (տեսանյութ)
14 Հունվար 2026

Տղաները գիտակցում են, թե ուր ու ինչի համար են գնում․ Ռուբեն Նազարեթյան (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվում է ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլին, անցկացրել է բաց մարզում, որի ընթացքում ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն ու թիմի ֆուտզալիստները զրուցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

«Մեր նվազագույն խնդիրը Եվրոպայի առաջնություններում մեր առաջին հաղթանակն է։ Առավելագույն խնդիրը խմբից դուրս գալն ու հնարավորինս առաջ գնալն է։ Պատրաստվում ենք որպես ուժեղագույն հավաքական։ Հոգեբանական խնդիրը թույլերի մոտ է։ Մեր հավաքականը բնավ թույլ չէ։ Պատրաստվում ենք շատ լավ, թիմի մարտական ոգին բարձր է։ Կորուստներ ունենք, բայց այն կազմը, որը գնալու է Եվրոպայի առաջնությանը ինձ լրիվ գոհացնում է։ Մեր մոտ չի կարող «աստղայինը տանել», դա բացառվում է։ Մեր մոտ լավագույն թիմ է, ոչ թե լավագույն աստղ։ Տղաները գիտակցում են, թե ուր են գնում ու ինչի համար»,-նշել է Նազարեթյանը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը։ Հայաստանն ընդգրկված է B խմբում՝ մրցակիցներն են Չեխիայի, Ուկրաինայի ու Լիտվայի հավաքականները։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան երկարաձգել է պայմանագիրը 4 հայ ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածը
Նոայից հեռացավ հերթական ֆուտբոլիստը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։