BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Շախմատի Հայաստանի առաջնություն. երկրորդ խաղափուլի արդյունքները
15 Հունվար 2026

Շախմատի Հայաստանի առաջնություն. երկրորդ խաղափուլի արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում շարունակվում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները:

Տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Դավթյանը և Սարգիս Սարգսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Կարեն Գրիգորյան — Էմին Օհանյան խաղում:

Տղամարդկանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Էմին Օհանյանը, որոնք ունեն 1.5 միավոր:

Կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթել են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը: Աննա Խաչատրյան — Նվարդ Հայրապետյան, Անգելինա Միրաքյան — Անի Ավետիսյան և Մարիամ Ավետիսյան — Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում երկրորդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 2 միավոր: Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր։

Տղամարդկանց առաջնությունում 3-րդ խաղափուլի զույգերն են՝
ՄԳ Արամ Հակոբյան — ՄՎ Արթուր Դավթյան
ՄԳ Էմին Օհանյան — ՖՎ Սարգիս Սարգսյան
ՄԳ Մանուէլ Պետրոսյան — ՄԳ Կարեն Գրիգորյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան — ՄԳ Տիգրան Հարությունյան
ՄՎ Արսեն Դավթյան — ՄԳ Զավեն Անդրիասյան

Կանանց առաջնությունում 3-րդ խաղափուլի զույգերն են՝
Անահիտ Մկրտչյան — ԿՖՎ Աննա Խաչատրյան
Սոնա Կրկյաշարյան — Նելլի Ջալալյան
Անի Ավետիսյան — ԿՖՎ Մարիամ Ավետիսյան
ԿՖՎ Աստղիկ Հակոբյան — Անգելինա Միրաքյան
ԿՖՎ Նվարդ Հայրապետյան — Լիլիթ Կասինյան

Նախորդ հոդվածը
Ինտերն հետաձգված խաղում հաղթեց Լեչեին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լիբանանի ընտրանուն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։