Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում| Շիրակը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի, Գործկոմի անդամի պաշտոնում՝ Հարություն Վարդանյանի թեկնածությունները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը| Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին| Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում|
Ինտերը պարտվեց Արսենալին․ Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ
21 Հունվար 2026

Ինտերը պարտվեց Արսենալին․ Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Արսենալին» ու զիջեց 1։3 հաշվով։

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուսը։ 8 րոպե անց Պետար Սուչիչը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 31-րդ րոպեին Ժեզուսը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով «Արսենալին»։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորեց Վիկտոր Դյոկերեշը՝ 84-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում, սակայան խաղաժամանակ չստացավ։

Այս հանդիպումից հետո Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը՝



Վերջին՝ 8-րդ տուրում, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հունվարի 29-ին կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»։

Նախորդ հոդվածը
Վայր եմ դնում լիազորություններս որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ. Գագիկ Սարգսյան
Հաջորդ հոդվածը
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը. Ինտերի շնորհավորանքը հայ ֆուտբոլիստին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։