ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին| Արարատն ընկերական խաղում հաղթեց Շիրակին|
Ռոբերտ Դարբինյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ
21 Հունվար 2026 |  106

Ռոբերտ Դարբինյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ երևանյան թիմին է միացել 30-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Դարբինյանը Տոլյատիի ֆուտբոլային ակադեմիայի սան է, խաղացել է Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, ապա հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Ուրարտուում»։

2021 թվականի հունվարին Ռոբերտը տեղափոխվել է «Փյունիկ», սակայն թիմում անցկացրած կես մրցաշրջանի ընթացքում որևէ պաշտոնական խաղ չի անցկացրել։ Այնուհետև նա իր կարիերան շարունակել է Երևանի «Արարատում»։

Ռոբերտ Դարբինյանի նախորդ թիմը Գյումրիի «Շիրակն» էր, որտեղ հանդես էր գալիս 2023 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում նա «Շիրակի» կազմում մասնակցել է 15 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

Դարբինյանը ժամանակին խաղացել է Հայաստանի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում, իսկ 2018 թվականին իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Լիտվայի հավաքականի դեմ (0:1) ընկերական խաղին։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ռոբերտ Դարբինյանին։

Նախորդ հոդվածը
Վանը ներկայացրել է նորեկին
Հաջորդ հոդվածը
Պետության կողմից սպորտին աջակցությունը երբեք ավելին չի եղել. ԿԳՄՍ նախարար

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։