BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 3-րդ շրջան. նա կրկնել է Ֆեդերերի պատմական ցուցանիշը
22 Հունվար 2026

Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 3-րդ շրջան. նա կրկնել է Ֆեդերերի պատմական ցուցանիշը

Աշխարհի 18-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ութերորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլ։

Առաջնության երկրորդ փուլում նա համոզիչ հաղթանակ է տարել ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ՝ 6-1, 6-4, 6-3 հաշվով։

Կարեն Խաչանովը դարձել է առաջին թենիսիստը, որը Մեծ սաղավարտի 20-ակի չեմպիոն և լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից հետո դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան առնվազն ութ անընդմեջ մրցաշրջանում։ Ֆեդերերն այս նվաճմանը հասել է 21 անգամ անընդմեջ 2000-ից 2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Ավստրալիայի բաց առաջնության երրորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 25-րդ ռակետ իտալացի Լուչիանո Դարդերիի հետ։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի նախաղային մարզումը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հուսով եմ՝ իմ պատմությունը կօգնի շարունակել հավատալ ու երազել. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։