BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հուսով եմ՝ իմ պատմությունը կօգնի շարունակել հավատալ ու երազել. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին
22 Հունվար 2026

Հուսով եմ՝ իմ պատմությունը կօգնի շարունակել հավատալ ու երազել. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին

Փետրվարի 7-ին տեղի կունենա Հայաստանի հավաքականի նախկին ավագ, ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում», գրքի շնորհանդեսը։

«Սիրելի հայրենակիցներ, երկրպագուներ և ընթերցողներ, շուտով լույս է տեսնելու իմ գրքի հայերեն հրատարակությունը, որը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Գրքում փորձել եմ անկեղծորեն խոսել ոչ միայն հաջողությունների, այլև դժվար պահերի մասին, այն մասին, թե ինչ է նշանակում չհանձնվել, մնալ մարդ և պատասխանատվություն կրել, թե՛ քո մասնագիտության, թե՛ երկրի, թե՛ քո անունի առաջ։

Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության, հավատարմության և ընթերցելու համար։ Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին և կօգնի շարունակել հավատալ ու երազել»,- դիմելով երկրպագուներին՝ ասել է Մխիթարյանը:

Միջոցառումը տեղի կունենա Newmag Winterfest-ի ընթացքում՝ Dvin Music Hall-ում: Մուտքն ազատ է:



Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը լույս է տեսել 2025-ին։ Ամիսներ անց Newmag-ը հուշագրությունը ներկայացնում է հայերեն։ Գիրքը Մխիթարյանը գրել է Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Այն արդեն դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Իտալերենից հայերեն թարգամնել են Լուսինե Շուքուրյանը, Անի Հակոբյանը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ու նախկին ավագը 2022-ից հանդես է գալիս Միլանի «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Սուպերգավաթը, Իտալիայի գավաթը և մասնակցել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչի։ Հաղթանակների ու դափնիների հետևում՝ անհաջողություններ, վիրավորանքներ ու լուռ պայքար։ Հենց այս ամենը տեղ է գտել գրքում։ 

Նախորդ հոդվածը
Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 3-րդ շրջան. նա կրկնել է Ֆեդերերի պատմական ցուցանիշը
Հաջորդ հոդվածը
Պատրաստ՝ Եվրո-ում իրենց նորամուտին. ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Ֆուտզալի Հայաստանի հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։