BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կոտրված սրտից մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ․ Տիկնիզյանի մոտիվացիոն ուղերձը
23 Հունվար 2026

Կոտրված սրտից մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ․ Տիկնիզյանի մոտիվացիոն ուղերձը

Սերբական «Ցրվենա Զվեզդան» Եվրոպա լիգայի խաղում հաղթել է շվեդական «Մալմյոին»:Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը սերբական թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Տիկնիզյանը գրառում է կատարել Instagram-ի Storys բաժնում:

«Առաջին նկարում մարդ է, որը նստած է կոտրված սրտով և շատերի կողմից «թաղված»: Բայց նա շարունակում է հավատալ քրտնաջան աշխատանքին, որը մի օր անպայման իր արդյունքը կտա:

Երկրորդ նկարում նույն մարդն է, որն իր ֆուտբոլային կարիերայում առաջին անգամ իր թիմի հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Այս լուսանկարների միջև տարբերությունն 8 ամիս է:

Երբեմն «ինքդ քո հանդեպ հավատի պակասից» մինչև «բարև, փլեյ-օֆֆ» ընդամենն ընկած է մեկ մրցաշրջան և համառ աշխատանք:

Եթե դու հիմա այն իրավիճակում ես, ինչ ես՝ 8 ամիս առաջ, ապա մի՛ վհատվիր և աշխատի՛ր: Ամեն ինչ կստացվի»,- գրել է Տիկնիզյանը:

Նախորդ հոդվածը
Նոա-ԱԶ Ալկմար խաղի տոմսերը վաճառքում են
Հաջորդ հոդվածը
Մենք չենք ընկճվում. Դերմենջյանը խոսել է Ուկրաինայի դեմ խաղում առաջինը գոլ բաց թողնելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։