BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ինտերը ջախջախեց Պիզային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
24 Հունվար 2026

Ինտերը ջախջախեց Պիզային․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Պիզային» ու ջախջախեց 6։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը, գոլի հեղինակ դարձավ Ստեֆանո Մորեոն՝ 11-րդ րոպեին։ 23-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց՝ մեծացնելով իր թիմի առավելությունը, սակայն մինչ 1-ին կեսի ավարտը «Ինտերը» կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմ։

Նախ, 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Պիոտր Զիելինսկին՝ 39-րդ րոպեին, ապա 41-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 1-ին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն առաջ մղեց միլանյան ակումբին։

Հանդերձարանից վերադառնալուց հետո «Ինտերը» մրցակցի դարպասը գրավեց ևս 3 անգամ։ 82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն, 86-ին՝ Անժ-Յասիմ Բոնին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։ Տեսանյութը՝ այստեղ։ Վերջինս ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Մխիթարյանը դարձավ «Ինտերի» կազմում գոլ հեղինակած ամենատարեց 5-րդ ֆուտբոլիստ՝ 37 տարեկան 3 օրական հասակում`շրջանցելով լեգենդար Ջուզեպե Մեացային։ Այս ցանկը գլխավորում է Խավիեր Զանետին՝ 37 տարեկան 4 ամսական 5 օրական։

Սա հայ ֆուտբոլիստի 1-ին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Վերջին անգամ Մխիթարյանն գոլի հեղինակ էր դարձել 2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում։

Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի սաները 52 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Փյունիկն ընկերական խաղում զիջեց Ուրալին
Հաջորդ հոդվածը
Խաչանովն ավարտեց ելույթներն Ավստրալիայի բաց առաջնությունում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։