BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը․ Ռուբեն Նազարեթյան
25 Հունվար 2026

Խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը․ Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության Հայաստան-Չեխիա (5։4) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է հանդիպման մասին՝

«Իրոք պատմական նվաճման հասանք։ Ոչ միայն մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, այլ նաև խմբից դուրս եկանք՝ այն էլ առաջին տեղով։ Դա մեծ նվաճում է մեր համար, բայց մենք չենք կանգնելու ու աշխատելու ենք, որովհետև խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվն ու փորձելու ենք գնալ ինչքան հնարավոր է առաջ։

Երկու կորուստ ունենք Լիտվայի խաղից առաջ՝ Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը։ Կփորձենք քիչ ժամանակ ստացած տղաներին ավելի շատ ժամանակ տալ։ Մենք երբեք դուրս չենք գալիս պարտվելու համար, մենք դուրս ենք գալիս Լիտվային հաղթելու»,-նշել է Նազարեթյանը՝ ՀՖՖ-ին տված հարցազրույցում։

ՈւԵՖԱ-ի հետ զրույցում էլ մասնագետը ասել է, որ սա հիանալի զգացողություն է, լավագույնը՝ վերջին ժամանակներում։

«Հուսով եմ, մենք կշարունակենք ուրախացնել մեր երկրին։ Մենք վստահ ենք մեր ուժերին։ Այս վստահությունը դեռ որակավորման փուլից կար։ Հիմա պատրաստվելու ենք Լիտվայի դեմ հանդիպմանը», - նշել է նա։

Հիշեցնենք, որ չեխերի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն ապահովել է խմբում 1-ին հորիզոնականն ու մասնակցությունը քառորդ եզրափակիչին։ 1-ին տուրում Նազարեթյանի գլխավորած ընտրանին հաղթել էր Ուկրաինային՝ 2։1 հաշվով։
 
3-րդ տուրի Լիտվա-Հայաստան հանդիպումը կկայան հունվարի 28-ին և կմեկնարկի 22։30-ին։

Նախորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց․ Գրիգորյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մենք մեկ ընտանիք ենք ու հենց այդ պատճառով է ստացվում գրանցել նման արդյունքներ․ Վլադիմիր Սանոսյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։