Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մենք մեկ ընտանիք ենք ու հենց այդ պատճառով է ստացվում գրանցել նման արդյունքներ․ Վլադիմիր Սանոսյան
25 Հունվար 2026

Մենք մեկ ընտանիք ենք ու հենց այդ պատճառով է ստացվում գրանցել նման արդյունքներ․ Վլադիմիր Սանոսյան

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության Հայաստան-Չեխիա (5։4) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը խոսել է հանդիպման մասին՝

«Սա պատմական հաղթանակ է։ Հանդիպումը շատ բարդ էր, բայց լավ է, որ մենք թևաթափ չեղանք՝ հավաքվեցինք ու կարողացանք հաղթել։ Թիմում հիանալի մթնոլորտ է, մենք երկար ենք պատրաստվել ու աշխատել այս ամենի համար։ Մենք մեկ ընտանիք ենք ու հենց այդ պատճառով է ստացվում գրանցել նման արդյունքներ։ Ո՞րն է մեր թիմի սահմանագիծը։ Մեր թիմը չունի այդ։ Մենք կշարունակենք զարմացնել ֆուտզալի երկրպագուներին ու մեր երկրին»,-նշել է Սանոսյանը։

Հիշեցնենք, որ չեխերի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն ապահովել է խմբում 1-ին հորիզոնականն ու մասնակցությունը քառորդ եզրափակիչին։ 1-ին տուրում Նազարեթյանի գլխավորած ընտրանին հաղթել էր Ուկրաինային՝ 2։1 հաշվով։
 
3-րդ տուրի Լիտվա-Հայաստան հանդիպումը կկայան հունվարի 28-ին և կմեկնարկի 22։30-ին։

Նախորդ հոդվածը
Խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը․ Ռուբեն Նազարեթյան
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն ԱՄԷ-ում կխաղա Ուզբեկստանի հավաքականի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։