Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
ԵՎՐՈ 2026․ Հայաստանն ու Լիտվան հաղթողին չպարզեցին
29 Հունվար 2026

ԵՎՐՈ 2026․ Հայաստանն ու Լիտվան հաղթողին չպարզեցին

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի B խմբի վերջին՝ 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Լիտվայի ընտրանու հետ։ Գրանցվեց 3։3 հաշիվը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանուց աչքի ընկան Դենիս Նևեդրովն ու Վլադիմիր Սանոսյանը։ Մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը, վաստակելով 7 միավոր հաղթում է իր խմբում ու քառորդ եզրափակիչում, հունվարի 31-ին, կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը 2։1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի հավաքականի նկատմամբ, 2-րդ տուրում 5։4 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ընտրանուն։

Ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթանակով մեկնարկեց կիպրոսյան հավաքը
Հաջորդ հոդվածը
Ինտերը հաղթեց Բորուսիային, բայց լավագույն ութնյակում տեղ չգտավ․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։