Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Խորվաթիայի հետ խաղին մոտենում ենք լավ տրամադրությամբ․ Ռուբեն Նազարեթյան
29 Հունվար 2026

Խորվաթիայի հետ խաղին մոտենում ենք լավ տրամադրությամբ․ Ռուբեն Նազարեթյան

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի Հայաստան-Լիտվա (3:3) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է հանդիպման ու սպասվող քառորդ եզրափակիչի մասին՝

«Շատ բարդ հանիպում էր։ Մենք մի շարք փոփոխություններ էինք կատարել, ցանկանում էինք հաղթել, բայց գոլերը բարդ տրվեցին։ Եթե ընդհանուր նայենք խմբային փուլին, ապա անցյալում ենք թողել 3 լավ հանդիպում։ Խորվաթիայի հետ խաղին մոտենում ենք լավ տրամադրությամբ»,-նշել է Նազարեթյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղից հետո 7 միավորով գլխավորեց խմբի աղյուսակը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ հունվարի 31-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանը 2։1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի, 2-րդ տուրում՝ 5։4 հաշվով Չեխիայի նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի յուրահատուկ շնորհավորանքը՝ Բանակի օրվա առթիվ
Հաջորդ հոդվածը
Հպարտ եմ իմ երկրով․ Միքայել Ղանդիլյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։