BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի խաղաց Սելtայի հետ․ Տիկնիզյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով
30 Հունվար 2026

Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի խաղաց Սելtայի հետ․ Տիկնիզյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Եվրոպա լիգայի հիմնական փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» ընդունել էր «Սելթային»։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Ֆեր Լոպեսն 87-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն 2 րոպե անց Բրունո Դուարտեն վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 50-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով։ Ի դեպ, հանդիպմանը մարզադաշտից հետևում էր նաև ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Այսպիսով, «Ցրվենա Զվեզդան», վաստակած 14 միավորով, հիմնական փուլն ավարտվեց 15-րդ հորիզոնականում՝ նվաճելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր, որտեղ հավանական մրցակիցներն են ֆրանսիական «Լիլը» կամ հունական ՊԱՕԿ-ը։ Վիճակահանությունը կկայանա այսօր՝ հունվարի 30-ին։ 

Անցումային փլեյ-օֆֆում հաջողելուց հետո Տիկնիզյանն ու թիմակիցները կմրցեն կա՛մ «Աստոն Վիլայի», կա՛մ «Լիոնի» հետ։

Նախորդ հոդվածը
Կարեն Գրիգորյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Ցրվենա Զվեզդայի՝ Եվրոպա լիգայի խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։