Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին
31 Հունվար 2026

Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ընկերական խաղում ուժերը չափեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ու զիջեց 0։2 հաշվով։

Ռուսական ակումբից աչքի ընկան Եվգենի Մորոզովն (20') ու Նիկոլայ Կոմլիչենկոն (37')

Նշենք, որ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը 1-ին ու 2-րդ կեսերի համար խաղադաշտ էր դուրս բերել տարբեր կազմեր։

Հավաքի առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր Լեհաստանի չեմպիոն Պոզնանի «Լեխին»։

Հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կմրցի նաև «Ռոստովի» (04․02), չինական «Յուննան Յուկունի» (07․02) և ղազախական «Աստանայի» հետ (07․02)։

«Նոայի» հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 8-ը։

Նախորդ հոդվածը
Արարատն ընկերական խաղում հաղթեց Շիրակին
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։