BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Լեգիան պարտվեց․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը
01 Փետրվար 2026

Լեգիան պարտվեց․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը

Լեհաստանի առաջնության 19-րդ տուրում «Լեգիան» ընդունել էր «Կորոնային» ու զիջեց 1։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ընդգրկված էր «Լեգիայի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 83-րդ րոպեին։

Հանդիպման ընթացքում տանտերերը 2 անգամ ստացան 11-մետրանոցի իրավունք, սակայն իրացրին դրանցից միայն մեկը։ 44-րդ րոպեին Միլետա Ռայովիչի հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը, իսկ 76-րդ րոպեին Բարտոշ Կապուստկան դիպուկ էր։

«Կորոնայից» գոլերն իրենց անվան դիմաց գրանցեց Մարիուշ Ստեպինսկին (23', 90'):

Այս հանդիպումից հետո «Լեգիան» 19 միավորով նախավերջին՝ 17-րդ հորիզոնականում է։

Նախորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց առաջնության առաջատարին․ Նարեկ Գրիգորյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ինտերը հաղթեց Կրեմոնեզեին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։