Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
 Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ
02 Փետրվար 2026

Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Թիմին է միացել Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբնական հատվածն անցկացրել է տեղի թիմերում։ 2024-ի հունվարին տեղափոխվել է շվեյցարական «Ցյուրիխ», որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է իսրայելական «Հապոել Բեր Շեվա»։ Մեր նորեկը Զամբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում անցկացրել է 4 խաղ, իսկ ազգային հավաքականում մասնակցել է 14 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։ Սաբոբոն Չիպոլոպոլոյի կազմում (այսպես են անվանում Զամբիայի ազգային հավաքականին, որը թարգմանաբար նշանակում է պղնձե փամփուշտներ) մասնակցել է նաև նախորդ ամիս Մարոկկոյում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ ։

Նախորդ հոդվածը
Inside. Ռանոսը վարձավճարով հանդես կգա գերմանական մեկ այլ թիմում
Հաջորդ հոդվածը
Մեթյու Գբոմադուն հրաժեշտ տվեց Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։