BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Նյուրնբերգը ներկայացրեց Ստյոպա Մկրտչյանին
02 Փետրվար 2026

Նյուրնբերգը ներկայացրեց Ստյոպա Մկրտչյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգում»։

Գերմանական ակումբի մամուլի ծառայության հրապարակումը․

«1.92 մետր հասակ ունեցող պաշտպանն իր երիտասարդ տարիներն անցկացրել է հայրենիքում՝ Հայաստանում և 2023 թվականի ամռանը վարձավճարով «Արարատ Արմենիայից» տեղափոխվել է Խորվաթիա։ Խորվաթիայի բարձրագույն լիգայում կես տարվա մրցելույթներից հետո «Օսիյեկը» պաշտպանին ձեռք բերեց ամբողջական տրանսֆերով։ Ընթացիկ մրցաշրջանում Մկրտչյանը Խորվաթիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում։ Հայաստանի ազգային հավաքականի 23 անգամ հրավիրված ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը մշտական հիմունքներով տեղափոխվում է «Նյուրնբերգ»։

«Նյուրնբերգի» սպորտային տնօրեն Յոտի Խացիալեքսիուին կիսվել է իր տպավորություններով.

«Մեր սկաուտինգային բաժինը խորապես ուսումնասիրել է Ստյոպային և մեծ վստահությամբ առաջարկել նրան, քանի որ նա համապատասխանում է մեր պահանջներին որպես ձախլիկ պաշտպան և իր 1.92 մետր հասակով նաև ունի անհրաժեշտ ֆիզիկական տվյալներ։ Այս տրանսֆերով մենք արձագանքում ենք Օնդրեյ Կարաֆիատի, Թիմ Դրեքսլերի և Ռոբին Կնոխեի հեռանալուն։ Ստյոպայի տեղափոխությամբ համոզված ենք, որ պաշտպանությունում լավ համալրված ենք մրցաշրջանի երկրորդ հատվածի համար և նրան ջերմորեն ողջունում ենք Նյուրնբերգում»,-նշել է նա։

Նոր ակումբի մասին խոսել է նաև ազգային ընտրանու պաշտպանը․

«Ուրախ եմ գերմանական ֆուտբոլ տեղափոխվելու և Բունդեսլիգա 2-ում նոր մարտահրավեր ընդունելու համար։ Շատ երջանիկ եմ, որ տեղափոխությունը «Նյուրնբերգ» կայացավ և անհամբեր սպասում եմ նոր միջավայրին ծանոթանալուն ու «Նյուրնբերգի» երկրպագուների առաջ խաղալուն»,-նշել է պաշտպանը։

«Նյուրնբերգն» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղից հետո 26 միավորով 9-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Մեթյու Գբոմադուն հրաժեշտ տվեց Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական․ Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։