BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Պաշտոնական․ Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի
03 Փետրվար 2026

Պաշտոնական․ Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Այնտրախտ Բրաունշվայգում»:

22-ամյա հարձակվողը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա նոր թիմում, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա, քանի որ այս մրցաշրջանում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրել է ընդամենը 111 րոպե։

Գործարքը չի ներառում հետագա գնման իրավունք։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։

Տեղափոխության մասին իրենց տպավորություններով են կիսվել ակումբի սպորտային տնօրեն Բենյամին Քեսելն ու Ռանոսը․ «Հրանտ-Լեոնը շատ տաղանդավոր հարձակվող է, ով այս մրցաշրջանում արդեն հասցրել է խաղալ Բունդեսլիգայում։ Նա խելացի, տեխնիկապես պատրաստված և խաղային մտածողությամբ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ թե՛ 10 համարի դիրքում, թե՛ հարձակման գծում։ Հրանտ-Լեոնը մեր խաղին կավելացնի բազմազանություն և կընդլայնի մեր հնարավորությունները»,-նշել է Քեսելը։

Ռանոսն էլ իր հերթին հայտարարել է․ «Շատ ուրախ եմ «Այնտրախտ Բրաունշվայգում» նոր մարտահրավերի համար և այն բանի համար, որ կարող եմ օգնել ակումբին հասնել այս մրցաշրջանի նպատակներին։ Ուզում եմ ներդնել իմ ուժեղ կողմերը և միաժամանակ շարունակել իմ զարգացումը։ Ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչը շատ արագ ինձ համոզեցին, որ սա ճիշտ քայլ է։ Անհամբեր սպասում եմ՝ սկսելու համար»,-նշել է հարձակվողը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը Բունդեսլիգայում մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Նյուրնբերգը ներկայացրեց Ստյոպա Մկրտչյանին
Հաջորդ հոդվածը
Սամբիստ Արման Ավանեսյանի արդյունքը՝ Համաշխարհային խաղերի տարվա մարզիկ մրցույթում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։