BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռոստովը հաղթել է Նոային․ Բայրամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
04 Փետրվար 2026

Ռոստովը հաղթել է Նոային․ Բայրամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ընկերական խաղում ուժերը չափեց «Ռոստովի» հետ ու զիջեց 0։3 հաշվով։

«Ռոստովի» կազմում գոլերը հեղինակել են Թիմուր Սուլեյմանովը (26'), Խորեն Բայրամյանը (70') և Դանիլ Շանտալիյն (79'):

Հավաքի առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր Լեհաստանի չեմպիոն Պոզնանի «Լեխին», 2-րդ խաղում՝ զիջել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

Հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կմրցի նաև չինական «Յուննան Յուկունի» (07․02) և ղազախական «Աստանայի» հետ (07․02)։

«Նոայի» հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 8-ը։

Նախորդ հոդվածը
Բրազիլացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն ոչ-ոքի խաղաց չինական ակումբի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։