Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սլոթը կրկին խոսել է մրցավարության մասին
09 Փետրվար 2026

Սլոթը կրկին խոսել է մրցավարության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) խաղից հետո խոսել է մրցավարության մասին։

Հանդիպման 2-րդ խաղակեսի 69-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարկ Գեհին կանգնեցրել էր Մուհամեդ Սալահի առաջխաղացումը, ինչի պատճառով զգուշացվել էր դեղին քարտով, սակայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի կարծիքով դա կարմիր քարտի արժանի խախտում էր։ Ավելացված ժամանակում էլ տանտերերի ֆուտբոլիստ Դոմինիկ Սոբոսլայն է կանգնեցրել Էրլինգ Հալանդին` ինչի պատճառով հեռացվել է խաղադաշտից։

«Սոբոսլայի հեռացումը այն դեպքը չէ, որը մենք պետք է քննարկենք։ Խաղի կանոններն են այդպիսին։ Պետք է քննարկել Սալահի դրվագը, երբ նա մեն-մենակ էր մնացել դարպասապահի հետ։ Ցանկացած ոք, ով նայում է ֆուտբոլ վերջին 8 տարիների ընթացքում, գիտի, որ Մուհամեդը այդ դիրքից չի վրիպում։ Հերթական անգամ մրցավարը որոշում է կայացնում ոչ մեր օգտին...մրցավարը պետք է կատարի իր աշխատանքը»,-հայտարարել է նիդերլանդացի մասնագետը։

Սա «Լիվերպուլի» պատմության առաջին դեպքն էր, երբ ակումբը հանդես գալով «Էնֆիլդում» ու 83-րդ րոպեի դրությամբ լինելով հաղթողի կարգավիճակում` զիջել է մրցակցին։

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 50 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» 39 միավորով նահանջեց 6-րդ տեղ։

Նախորդ հոդվածը
Քարդաշյանին ու Հեմիլթոնին կրկին նկատել են միասին
Հաջորդ հոդվածը
Արբելոան հայտարարել է, որ Մբապպեն ունի Ռոնալդուի ռեկորդները գերազանցելու հնարավորություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։