BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել Սալահի աշխատավարձը՝ նրան հրավիրելու համար
09 Փետրվար 2026

Սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել Սալահի աշխատավարձը՝ նրան հրավիրելու համար

Սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի աշխատավարձը, որպեսզի կարողանան նրան հրավիրել Պրո-Լիգա։ 33-ամյա հարձակվողի համաձայնության դեպքում վերջինիս աշխատավարձը կկազմի շաբաթական 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ (1,38 միլիոն եվրո), հայտնում է Mirror-ը։ 

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները Սալահին դիտարկում են որպես առաջնության հիմնական աստղ, հատկապես Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերի ֆոնին։

«Լիվերպուլում» հնարավորության դեպքում կդիտարկեն Սալահի հեռանալու տարբերակը, քանզի այդ որոշումն էականորեն կկրճատի աշխատավարձային ֆոնդը։ Այս ամենից զատ, մերսիսադյան ակումը ցանկանում է վինգերի տրանսֆերային իրավունքների վաճառքի դիմաց վաստակել եկամուտ՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն բոյկոտում է «Ալ-Նասրի» հանդիպումները՝  ի նշան բողոքի Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան հիմնադրամի (PIF) վարած քաղաքականության դեմ՝ մի շարք ակումբների նկատմամբ։ Բացի այդ, պորտուգալացին այս կերպ արտահայտել է իր անհամաձայնությունը թիմի որոշ աշխատակիցների աշխատավարձերի ուշացման հետ կապված։ 41-ամյա հարձակվողն արդեն բաց է թողել ակումբի 2 հանդիպում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՄԼՍ կամ վերադառնալ Եվրոպա։

Մուհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ 2025/26 մրցաշրջանում նա դարձել է 6 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Սալահի պայմանագիրն ակումբի հետ կավարտվի 2027 թվականի ամռանը։ Capology-ի տվյալներով, եգիպտոսցու աշխատավարձը կազմում է 400 հազար ֆունտ ստերլինգ (460 հազար եվրո)՝ շաբաթական՝ առանց հարկերի։ Transfermarkt-ի գնահատմամբ Սալահի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն վերադարձել է Ալ-Նասրի մարզումներին․ Ակումբի ղեկավարությունը ընդառաջել է ֆուտբոլիստին
Հաջորդ հոդվածը
Ռեալում չեն տեսնում խնդիրներ Կարվախալի ու Արբելոայի միջև

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։