Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ռեալում չեն տեսնում խնդիրներ Կարվախալի ու Արբելոայի միջև
09 Փետրվար 2026

Ռեալում չեն տեսնում խնդիրներ Կարվախալի ու Արբելոայի միջև

Մադրիդի «Ռեալում» չեն տեսնում ակումբի պաշտպան Դանիել Կարվախալի ու գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հարաբերություններում խնդիրներ։

Հայտնի էր դարձել, որ Կարվախալը դժգոհ է քիչ խաղաժամանակ ստանալուց։ Կային նաև տեղեկություններ, որ պաշտպանը չի շփվում գլխավոր մարզչի հետ ու համարում է, որ պատրաստ է խաղալուն, բայց նրան այդպես էլ չեն տեղեկացրել, թե ինչ է կատարվում։

COPE-ի տեղեկություններով, «Ռեալում» չեն տեսնում Կարվախալի ու Արբելոայի միջև կոնֆլիկտ, բայց հասկանում են ֆուտբոլիստի խաղալու ցանկությունը։ Մադրիդցիների մարզիչը համարում է, որ ֆուտբոլիստի կողմից անհրաժեշտ է այլ մոտեցում՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու և վնասվածքների կրկնությունից խուսափելու համար։

Նախորդ հոդվածը
Սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել Սալահի աշխատավարձը՝ նրան հրավիրելու համար
Հաջորդ հոդվածը
Պետք է ապրել այս զգացողությունները, բայց չեմ կարծում, որ հաջորդ խաղում ամեն ինչ հարթ կընթանա․ Մայքլ Քարիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։