BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նորվեգիան երկու մեդալ նվաճեց բիաթլոնի առաջին անհատական մրցավազքում
10 Փետրվար 2026

Նորվեգիան երկու մեդալ նվաճեց բիաթլոնի առաջին անհատական մրցավազքում

Իտալիայում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում մեկնարկել են բիաթլոնի անհատական մրցավազքերը:

Տղամարդկանց անհատական մրցավազքի (20 կմ) հաղթող դարձավ նորվեգացի Յոհան-Օլավ Բոտնը: Նրա ցուցանիշն է՝ 51 րոպե 31,5 վայրկյան: Բոտնը չորս կրակահերթերում անվրեպ է եղել:

Առաջին տեղից 14,8 վայրկյանով հետ է մնացել ու արծաթե մեդալ նվաճել Ֆրանսիան ներկայացնող Էրիկ Պյերոն: Ուշագրավ է, որ Պյերոյի մայրը նորվեգացի է:

Երրորդ տեղը գրավել է մեկ այլ նորվեգացի՝ Ստրուլա Հոլմ Լեգրեյդը:

Բիաթլոնի տղամարդկանց անհատական մրցավազքից հետո Նորվեգիան արդեն նվաճել է 5 ոսկե մեդալ և ամրապնդվել Օլիմպիական խաղերի առաջին տեղում: Ընդհանուր մեդալների քանակով շարունակում է առաջին տեղում մնալ Իտալիան (10), սակայն սկանդինավյան երկիրը նվազագույնի հասցրեց տարբերությունը (9):

Փետրվարի 8-ին կայացել էր բիաթլոնի խառը փոխանցումավազքը, որի հաղթող էր դարձել Ֆրանսիայի հավաքականը:

Նախորդ հոդվածը
Հավաքականը պատրաստ է մեդալների պայքարին․ Սեյրան Նիկողոսյանը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին
Հաջորդ հոդվածը
Քերիկ. Երեխաներս պատմել են մազերը չկտրող երկրպագուի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։