Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Քերիկ. Երեխաներս պատմել են մազերը չկտրող երկրպագուի մասին
10 Փետրվար 2026

Քերիկ. Երեխաներս պատմել են մազերը չկտրող երկրպագուի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկը տեղյակ է թիմի երկրպագու Ֆրենկ Իլեթի մասին, որը խոստացել է չկտրել մազերը, մինչև անգլիական գրանդը 5 անընդմեջ հաղթանակ չտոնի:

Իլեթը խոստումը տվել է 2024 թվականի հոկտեմբերի 5-ին և արդեն 493 օր մազերը չի կտրել, քանի որ «կարմիր սատանաներին» չէր հաջողվում 5 անընդմեջ հաղթանակ գրանցել:

Փետրվարի 10-ին «ՄՅՈւ»-ն մրցելու է «Վեսթ Հեմի» հետ և կարող է տոնել իր 5-րդ անընդմեջ հաղթանակը:

«Ես արդեն տեղյակ եմ այդ պատմության մասին. երեխաներս են բացատրել իրավիճակը: Այդուհանդերձ, հաստատ կարող եմ ասել, որ այդ հանգամանքը չի ազդելու իմ ֆուտբոլիստների վրա: Ես հասկանում եմ՝ ինչ է կատարվում, դա զավեշտալի է, բայց այն մեզ վրա չի ազդի»,- անգլիացու խոսքն է մեջբերում ESPN-ը:

 

Նախորդ հոդվածը
Նորվեգիան երկու մեդալ նվաճեց բիաթլոնի առաջին անհատական մրցավազքում
Հաջորդ հոդվածը
Ինչո՞ւ չի խաղացել Սպերցյանը. պարզաբանում է Մուսաևը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։