Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ինչո՞ւ չի խաղացել Սպերցյանը. պարզաբանում է Մուսաևը
10 Փետրվար 2026

Ինչո՞ւ չի խաղացել Սպերցյանը. պարզաբանում է Մուսաևը

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել:

Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցել Մոսկվայի «Դինամոյի» դեմ այսօր կայացած ընկերական հանդիպմանը (0:1):

«Հուսով եմ՝ Էդուարդի վնասվածքը լուրջ չէ: Նախախաղային մարզման ժամանակ նա անհաջող ընկավ: Բուժզննումը ցույց տվեց, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ:

Վերականգնման համար կպահանջվի մի քանի օր: Հարկավոր էր խուսափել ավելորդ ռիսկերից»,- մարզչի խոսնք է մեջբերում matchtv.ru-ն:

2026 թվականին «Կրասնոդարի» առաջին պաշտոնական խաղը նախանշված է փետրվարի 28-ին:

Նախորդ հոդվածը
Քերիկ. Երեխաներս պատմել են մազերը չկտրող երկրպագուի մասին
Հաջորդ հոդվածը
Կլեբոն մոտ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմական ռեկորդին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։