BazaResidence
Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը|
Եղիշե Մելիքյանն ու Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները
12 Փետրվար 2026

Եղիշե Մելիքյանն ու Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները

Բրյուսելում կայացած Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի ու Լատվիա/Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․

«Գոհ ենք վիճակահանությունից։ Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են։ Առջևում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը։ Ֆուտբոլում կարևորը վստահությունն է, որը մենք զգում ենք», - նշել է Մելիքյանը։

Վիճակահանության մասին կարծիք է հայտնել նաև ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը․

«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին։ Առաջիկայում ընկերական հանդիպումներ են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել։ Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնել է։ Հետաքրքիր խաղեր են լինելու», - ասել է Սպերցյանը։

Նշենք, որ մինչև Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը  Հայաստանի հավաքականը մարտին կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ Բելառուսի ու ԱՄԷ-ի հավաքականների հետ։

Ազգերի լիգայի 1-ին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 24-26-ը։

Նախորդ հոդվածը
Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան 4 գնդակ ուղարկեց դանիական ակումբի դարպասը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։