BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Արարատ-Արմենիան 4 գնդակ ուղարկեց դանիական ակումբի դարպասը
12 Փետրվար 2026

Արարատ-Արմենիան 4 գնդակ ուղարկեց դանիական ակումբի դարպասը

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում ուժերը չափեց դանիական «Հորսոլմ -Ուսերոդի» հետ ու հաղթեց 4։1 հաշվով։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից աչքի ընկան Զիդան Բանջաքին, Փոլ Այոնգոն, Ժոաու Կեյրուշը, Արայիկ Էլոյանը:

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 3։2 հաշվով հաղթել էր դանիական «Վայլեին», 2-րդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել բուլղարական «Բոտև Վրացայի» հետ, 3-րդ խաղում նվազագույն հաշվով զիջել էր դանիական «Լյունգբյուին», իսկ 4-րդ հանդիպմանը առավելության էր հասել լիտվական «Բանգայի» նկատմամբ։

«Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպումներ կանցկացնի նաև դանիական «Հոբրոյի», «H.I.K-ի» և վրացական «Տորպեդո Քութայիսի» հետ: 

«Արարատ-Արմենիայի» հավաքը կտևի մինչև փետրվարի 19-ը։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանն ու Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել են Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները
Հաջորդ հոդվածը
Արսենալը չկարողացավ հաղթել Բրենտֆորդին Պրեմիեր լիգայի խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։