Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Լևոն Արոնյանը մասնակցում է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությանը
13 Փետրվար 2026

Լևոն Արոնյանը մասնակցում է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությանը

2026 թվականի փետրվարի 13-15-ը Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում տեղի կունենա Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը:

Մրցաշարի մասնակիցներն են` Մագնուս Կարլսեն, Լևոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանա, Վինսենտ Կեյմեր, Ժավոխիր Սինդարով, Արջուն Էրիգաիսի, Հանս Մոկե Նիման, Նոդիրբեկ Աբդուսատորով:

Առաջին փուլում մասնակիցները մրցում են շրջանային մրցակարգով: Այս փուլից լավագույն 4 խաղացողները անցնում են կիսաեզրափակիչ փուլ: Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները խաղում են նոկաուտ ձևաչափով, և հաղթողները անցնում են եզրափակիչ փուլ: Ժամակարգը՝ 25 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Եզրափակիչ փուլի հաղթողը հռչակվում է աշխարհի չեմպիոն: Ժամակարգը՝ 25 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

Առաջին խաղը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ հոդվածը
Հայ շախմատիստները Տաքշենդում միջազգային մրցաշարի կմասնակցեն
Հաջորդ հոդվածը
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։